3622 դիտում
21:50 31-10-2018
ՀՀ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ ինովացիոն ֆորումին»
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը: Թեման՝ ուղեցույց սկսնակ ստարտափերների համար, թե ինչպես ընտրել «ճիշտ» վենչուրային ներդրող, որպեսզի կառուցեն փոխշահավետ հարաբերություններ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում այսօր ստարտափների զարգացման համար էկոհամակարգը լիարժեք ձևավորված չէ, բայց կան ֆոնդեր, ներդրողներ, գրանտային ծրագրեր, որոնք բավական արդյունավետ աշխատում են նաև կառավարության հետ համագործակցությամբ: Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության նպատակն այս գործընթացներն ուղղորդելն ու համակարգելն է օգտագործել սփյուռքի ու տեղացի գործարարների ռեսուրսը, ստեղծել խոշոր վենչուրային ֆոնդ, որը վստահություն կներշնչի նոր ներդրողներին ավելի մեծ գումարներ դնել այս շուկայում:
Նրա խոսքով՝ կառավարության դերը ձեռներեց-ներդրող փոխհարաբերությունների մեջ պիտի լինի այն, որ պետական մակարդակում խրախուսվի ներդրումը հենց տեխնոլոգիական ոլորտում, նորարարական գաղափարների մեջ. դա պիտի լինի քաղաքական որոշում:
«Աշխարհում շատ գումարներ կան, գումար հայթայթելը գաղափարն իրագործելու համար դժվար չէ, բայց երբ խոսք է գնում խոշոր գումարների մասին, հայաստանյան ստարտափները ստիպված են դուրս գնալ, որովհետև խոշոր ֆոնդեր մեր երկրում չկան: Այս խնդրի լուծումը ևս մեր նպատակներից է: Կառավարությունը պիտի հարթակ ստեղծի համագործակցության համար, նվազեցնի ներդրողների ռիսկերը»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:
Քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ներդրող-ձեռներեց փոխըմբռնման ասպեկտը: Ներդրողի համար, ըստ Նուբար Աֆեյանի, պետք է ընկալելի լինի ձեռներեցի մշակույթը, նրանց բիզնես նպատակները պիտի համընկնեն: Նրա խոսքով՝ պետք է ընտրել թրենդային ոլորտներ, հստակ ուղղություններ և աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ բերելով արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությունը՝ Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ ստեղծվի արժեք, ֆոնդերը կհայթայթվեն:
Հակոբ Արշակյանը կարևորեց նաև միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որովհետև հաճախ հենց այդ ընկերությունների աշխատակիցները դառնում են ձեռներեցներ, որովհետև այդ ընկերությունների բերած կորպորատիվ մշակույթի կրողներն են:
Նմանատիպ նյութեր
4716 դիտում
22:15 17-10-2018
Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին
1405 դիտում
15:49 09-04-2019
Նախարար Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»