ՀՀԿ Գյումրիի կառույցը փորձում է տապալել Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու ծրագիրը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ի տարբերություն Վանաձորի, որտեղ ՀՀԿ-ն հստակեցրել է, թե ՏԻՄ ընտրություններում ով է գլխավորելու ավագանու ցուցակը, Գյումրիում իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, թե ո՞վ է լինելու իրենց առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն:
Սպասվում էր, որ այս հարցով կոնկրետություն կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Գյումրի այցից հետո: Հիմա այդ այցից անցել է արդեն երկու շաբաթ, բայց պաշտոնապես չկա որևէ հայտարարություն: Միայն կուլիսներում որպես ՀՀԿ ցուցակի հավանական թեկնածու խոսվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության մասին, որին, սակայն, դեմ են ՀՀԿ Գյումրիի կառույցի անդամները:
Ավելին, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, ՀՀԿ Գլումրիի կառույցը ներքին կարգով փորձում է այնուամենայնիվ, ձախողել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գաղափարի իրագործումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]