9961 դիտում
18:27 31-10-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբեր ամսին
[b]Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15...+18C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4...-7C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16...-17C, առավելագույնը՝ +23...+24C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):
[b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+13C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10..-15C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22...-24C, առավելագույնը՝ +16...+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +14...+18C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -7...-10C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20...-22C, առավելագույնը՝ +20...+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):
[b]
Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+20C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...-5C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11...-13C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):
[b]Վայոց Ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +6...+7C, լեռնային շրջաններում` +1...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +15...+18C, լեռնային շրջաններում՝ +10...+13C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -2...-5C, լեռնային շրջաններում` -10... -13C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14...-15C, առավելագույնը՝ +23...+24C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18...-20C, առավելագույնը՝ +16...+18C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+9C, նախալեռնային շրջաններում` +2...+5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +17...+20C, նախալեռնային շրջաններում՝ +14...+18C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...+2C, նախալեռնային շրջաններում` -4...-8C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-15C, առավելագույնը՝ +27...+28C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22...-25C, առավելագույնը՝ +20...+22C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15...+17C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3...-5C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14...-15C, առավելագույնը՝ +24...+26C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):
Նմանատիպ նյութեր
31578 դիտում
19:54 27-10-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում
14689 դիտում
13:49 01-11-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբեր ամսին
4562 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21178 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1168 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու