Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել
Որոշում կայացրի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:
Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,– ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երվանդ Մանարյանին տեսության։