Փյունիկն ու Արցախը հրաժեշտ տվեցին կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի` «Արցախ»-«Փյունիկ» խաղից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, ով վերջերս հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Խորհրդանշական է, որ «Փյունիկը» եղել է Արզումանյանի առաջին, իսկ «Արցախը»` վերջին ակումբը:
Երկու թիմերի ավագները` Վահագն Մինասյանը («Արցախ») և Պետրոս Ավետիսյանը («Փյունիկ») Արզումանյանին են հանձնել 5 համարի խորհրդանշական մարզաշապիկներ:
Հենց այս համարի ներքո է 33-ամյա արդեն նախկին ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականում:
Արզումանյանը, հիշեցնենք, 72 հանդիպման է մասնակցել ազգային ընտրանու կազմում և դարձել 5 գոլի հեղինակ:
Նախկինում հանդես է եկել նաև Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում» և դանիական «Ռանդերսում»:


