211652_close_icon
views-count3664 դիտում article-date 16:05 31-10-2018

Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը 2018 թ. հուլիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Գևորգ Լոռեցյանի կենսագրությունը Ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին, ք. Գյումրում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագետ։ Կրթություն 2012թ. ավարտել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսություն բաժինը: 2016թ. ավարտել է համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ Նույն թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ տնտեսագիտության բաժինը: 2018 թվականի մայիսին ավարտել է ՀԱՀ-ը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (Master of Science in Economics)։ 2013-2016 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակում իրականացված մի շարք միջազգային կրթական ծրագրերի: Տիրապետում է անգլերեն, իսպաներեն ու ռուսերեն լեզուներին։ ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել։ Աշխատանքային գործունեություն 2015 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 12-ն աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետև նաև միջազգային բաժնի խմբագիր։ 2018 թ. հունվարի 15-ից մինչև 2018 թ. հունիսի 27-ն աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։ Քաղաքական գործունեություն 2016 թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նույն թվականին մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգրկված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

Նմանատիպ նյութեր