211652_close_icon
views-count3505 դիտում article-date 16:51 07-12-2019

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի ղեկավարը կալանավորվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են: Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խոսքը «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի մասին է։

Նմանատիպ նյութեր