211652_close_icon
views-count1860 դիտում article-date 15:45 31-10-2018

Զբոսանք «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը և «Փրկություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել են հերթական սոցիալական ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: «Բացահայտիր 2800-ամյա մայրաքաղաքը» ծրագրի շրջանակում ավելի քան 50 երեխա հնարավորություն է ունեցել «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջելու Երևանի փողոցներով, բացահայտելու մայրաքաղաքի տեսարժան վայրերն ու ծանոթանալու նրա պատմությանն ու մշակույթին: Ծրագրի նպատակն է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաներից յուրաքանչյուրին, անկախ սոցիալական վիճակից, ընդգրկել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս դեպքում ծրագիրը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր