Խնամքի կարիք ունեցող շուրջ 200 երեխաների համար «Երևան Սիթի Տուր» երթուղով կազմակերպվել է զբոսանք մայրաքաղաքում
«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության ընդառաջ` հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:
Առանձնահատուկ պայմանների և խնամքի կարիք ունեցող շուրջ 200 երեխաների համար Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով կազմակերպվել է զբոսանք մայրաքաղաքում: Ավտոբուսային զբոսանքի նպատակը նաև երեխաներին Երևանի պատմշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին ծանոթացնելն էր: Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: