2811 դիտում
12:19 31-10-2018
ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 32-ից հասցնել 48-ի
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների թվի հնարավոր փոփոխության մասին.
«Մենք որոշել ենք ավելացնել առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը՝ 32-ից դարձնելով 48: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Ի՞նչ կլինի 2022 թվականին:
Մենք քննարկում ենք այդ տարբերակը: Եթե հնարավոր լինի դա իրագործել, ինչո՞ւ ոչ: Պարզապես պետք է գնահատենք, թե որքանով է դա հնարավոր:
Մեր քաթարցի ընկերների և այդ տարածաշրջանի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում: Հույս ունենք՝ այդ գաղափարը կկարողանանք կյանքի կոչել»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերել է [url=https://uk.reuters.com/article/uk-soccer-fifa/world-cup-expansion-possible-for-2022-says-infantino-idUKKCN1N50EQ]Reuters[/url]-ը:
Նշենք, որ ներկայիս՝ 32 հավաքականի մասնակցությամբ ձևաչափով աշխարհի առաջնությունն անցկացվում է 1998 թվականից:
Նմանատիպ նյութեր
727 դիտում
20:55 26-06-2014
Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների թիվը հասցնել 500-ի
2996 դիտում
16:21 23-07-2014
ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը
Այս բաժնից
1909 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2056 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1912 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել