Հեղեղումների հետևանքով Վենետիկի մոտավորապես 75 տոկոսը ջրի տակ է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենետիկում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ջրի մակարդակը, որը սովորականից ավելի շատ էր բարձրացել, աստիճանաբար վերադառնում է նորմային: Այդ մասին այսօր հայտնել է ANSA գործակալությունը։
Կանխատեսումների համաձայն, ջրի մակարդակը մոտ ժամանակներս կհասնի 110 սանտիմետրի, իսկ կրիտիկական նշագիծը համարվում Է 130 սանտիմետրը:
Նախօրյակին ջուրը բարձրացել էր գրեթե 160 սանտիմետրով, ինչը հանգեցրել էր քաղաքի 75 տոկոսի հեղեղմանը: Ամբողջությամբ ջրի տակ էր հայտնվել Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակը: Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայան կրիտիկական է որակել տարածաշրջանի իրադրությունը և նշել, որ անբարենպաստ եղանակը հատկապես մեծ վնասներ է հասցրել այս մարզին:
Նա նախազգուշացրել էր, որ կարող է կրկնվել 1966 թվականի աղետը, երբ հեղեղումներն ընդգրկել էին նաև Ֆլորենցիան, ինչպես նաև Տոսկանայի ու Իտալիայի հյուսիսի այլ քաղաքներ։