4134 դիտում
15:13 30-10-2018
Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է չպլանավորված հնգօրյա արձակուրդ վերցնել. պատճառը աշխատանքի լարված գրաֆիկից հոգնածությունն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտնել է Franceinfo ռադիոկայանը։
Նշվում է նաև, որ այդ առնչությամբ Ֆրանսիայի ղեկավարը կարգադրել Է 1 օր շուտ անցկացնել նախարարների խորհրդի շաբաթական նիստը, որն ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի է ունենում Ելիսեյան պալատում. «Նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր անցած 17 ամիսներն արտակարգ ինտենսիվ էին, եւ պետության ղեկավարի հոգնածությունը միանգամայն բացատրելի է»,- ասել Է ռադիոկայանի աղբյուրը:
Նրա խոսքով՝ Մակրոնը խիստ ռեժիմ ունի, եւ հաճախ նա երեք ժամից ավելի չի քնում:
Առաջիկա հանգստյան օրերին Մակրոնը պետք է երկարատեւ ուղեւորության մեկնի Ֆրանսիայի դեպարտամենտներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակի նախապատրաստման շրջանակներում, որը նշվելու է նոյեմբերի 11-ին: «Նախագահը պետք Է շունչ առնի: Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ, սակայն պետության ղեկավարի արձակուրդի վայրը չեն հայտնում»,- նշել է ռադիոկայանը՝
Նմանատիպ նյութեր
4133 դիտում
12:08 04-02-2014
Կապույտ լույսը պայքարում է հոգնածության դեմ. հետազոտություն
66499 դիտում
14:29 24-02-2022
Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ռուսական ավիակարգավարների հրահանգով
Այս բաժնից
1300 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1192 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
784 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել