211652_close_icon
views-count1488 դիտում article-date 16:43 21-01-2022

ԱԱՏՄ չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը․ քննարկում Տեսչական մարմնի կառավարման խորհրդում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացվել՝

1․ ԱԱՏՄ 2021 թվականի տարեկան հաշվետվությունը,

2․ Որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ  եռամսյակների  հաշվետվությունները, 

3․ ԱԱՏՄ 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է 2021 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ չնայած նախորդ տարվա գերծանրաբեռնվածությանը, ԱԱՏՄ-ն հաջողությամբ կատարել է թե՛ հաստատված տարեկան ստուգումների և գործունեության հաստատված միջոցառումները, և թե՛ ահռելի մեծ քանակի չպլանավորված միջոցառումները։

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանի խոսքով՝ Տեսչական մարմնի չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը։
Թ․ Հակոբյանը ներկայցրել է Որակի ապահովման վարչության հաշվետվությունները և Տեսչական մարմնի 2021 թ-ի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։

Որոշվել է նախագծի խմբագրված տարբերակը (հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները) երկօրյա ժամկետում ներկայացնել Խորհրդին՝ էլեկտրոնային քվեարկության։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի
 իրազեկման, խորհրդատվության և հանրության
հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր