Ռեալը պաշտոնապես բացատրել է, թե ինչու է հեռացրել Լոպետեգիին
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է, թե ինչու է հեռացրել ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին.
«Այս կշռադատված որոշումը կայացվել այն բանի համար, որպեսզի փոխվի ակումբի ելույթների դինամիկան. այս մրցաշրջանի համար նախատեսված բոլոր նպատակները դեռևս հասանելի են: Տնօրենների խորհուրդը կարծում է, որ մեծ անհամապատասխանություն կա թիմի ֆուտբոլիստների որակի, որոնցից ութը «Ոսկե Գնդակի» հավակնորդ են, և ակումբի ցուցադրած արդյունքների միջև:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Լոպետեգիին և իր թիմին գործադրած ջանքերի համար ու մաղթում է ամենալավը հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ:


