211652_close_icon
views-count1271 դիտում article-date 15:07 30-10-2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, ում ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։ Բնապահպանության նախարարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունը ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։

Նմանատիպ նյութեր