211652_close_icon
views-count1005 դիտում article-date 16:49 07-11-2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուրլիկ Տիդեստրյոմին և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է Ուրլիկ Տիդեստրյոմին Հայաստանում դեսպանի առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կխորանա։ Դեսպանը շեշտել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո գերատեսչությունների հետ հանդիպումները սկսել է Բնապահպանության նախարարությունից՝ կարևորելով բնապահպանական հարցերի շուրջ փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել համամարդկային բնապահպանական հիմնախնդիրներին, մասնավորապես կլիմայի փոփոխության և մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարցերին, որոնց լուծմանն ուղղված միջազգային գործընթացներին ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանը։ Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը, նախաձեռնած բարեփոխումների հիմնական ուղղությունները և թիրախները։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է անտառների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում Շվեդիայի հարուստ փորձը և կարևորել Հայաստանում դրա ներդնմանն ուղղված գործնական քայլերը։ Ուրլիկ Տիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։

Նմանատիպ նյութեր