3134 դիտում
19:25 02-05-2018
Կապի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։
Ներկայացնելով այցի նպատակը՝ հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանի ՏՀՏ ոլորտի գործունեությամբ, գիտեն, որ շատ տաղանդավոր երիտասարդներ են ներգրավված դրանում, և ցանկություն ունեն կրթական ծրագրեր իրականացնել Հայաստանի մի շարք բուհերում։
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ոլորտը մեծ առաջընթաց է ունեցել՝ միայն նախորդ տարի գրանցելով 30% աճ։ Դրան նպաստել են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում իրականացվող տարբեր կրթական ծրագրերը։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Նա ընդգծեց .«Կան մեծածավալ ծրագրեր, որոնք իրականացնելու համար լավ մասնագետների անհրաժեշտություն կա։ Դրան են ուղղված մի շարք կրթական նախագծեր, և ուրախ կլինենք, եթե նման հեղինակավոր համալսարանի մասնագետները ևս ներգրավված լինեն այդ գործընթացում»։
Խոսելով ՏՀՏ ոլորտի ձերքբերումների մասին՝ նշվեց, որ քայլեր են ձեռնարկվում խելացի տրանսպորտային համակարգի և ճանապարհների կառավարման խելացի համակարգ ներդնելու ուղղությամբ: Ընդգծվեց ստարտափներին հարկային արտոնություններ տրամադրելու պետական մոտեցումը։
Մարի Փափազյանի հետ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեռևս անցած տարի։ Այդ հանդիպման ընթացքում նախանշված քայլերն արդեն իրականացվում են: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նոր ծրագրերի և առաջիկա համագործակցության շուրջ քննարկումները:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
15:04 22-04-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին
Այս բաժնից
421 դիտում
14:51 06-05-2024
Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ