211652_close_icon
views-count4679 դիտում article-date 23:32 28-10-2018

Երևանում կկայանա գյուղաբնակ երեխաների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյուղաբնակ 100 երեխաներ գալիս են Երևան՝ ցուցադրելու իրենց նկարչական աշխատանքները. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու համայնքների նկարչության խմբակների սաների աշխատանքները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կցուցադրվեն Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64)։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:30-ին։ Կցուցադրվի 60 աշխատանք՝ Դեբետ, Մեծ Այրում, Արևածագ, Զորական, Կոթի, Լանջիկ և Վանանդ գյուղերի նկարչության խմբակներից։ Խմբակն ավարտող 55 երեխաներն իրենց ավարտական վկայականները կստանան հայտնի գեղանկարիչներից։ Եկեք միասին վայելենք մարզերի երեխաների պատկերած գունագեղ Հայաստանն ու քաջալերենք սկսնակ ստեղծագործողներին։ [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին [/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր