Թայվանում ուղևորատար ինքնաթիռն ընկել է գետը. կան զոհեր. տեսանյութ
Թայվանական TransAsia ավիաընկերության ATGR 72-600 ուղևորատար ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Սունշանի օդանավակայանից և ուղևորվում էր Ցզինմեն կղզի, թռիչքից մի քանի րոպե անց ընկել է գետը:
Օդանավում գտնվող ուղևորներից 17-ը կարողացել են դուրս գալ օդանավից:
Վթարի վայր ժամանած փրկարարներն անմիջապես նրանց դուսր են բերել ափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 3 ուղևոր մահացել է: