Նեպալի հարավում ավտոբուսն ընկել է Մադի գետը: Վթարի հետևանքով 16 մարդ մահացել է, ևս 57-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներ:
Տուժածներից մեկը հաղորդել է, որ վարորդը փորձել է իր բջջայինով համար հավաքել, երբ տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը, ինչի հետևանքով 9 մարդ տեղում մահացել է, 2-ը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ 5-ը՝ հիվանդանոցում:
Ինչպես նշվում է ավտոբուսը գերբեռնված է եղել: