Հրապարակվել են հաջորդ սերնդի Niva-ի լուսանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսական АвтоВАЗ-ի ամենահայտնի ամենագնաց՝ Lada 4x4-ի նոր սերնդի մոդելը կցուցադրվի 3-4 տարուց:
Ինչպես նշում է РИА Новости-ն, նոր մոդելը, որը կլինի շքեղ ամենագնաց, կզրկվի Niva անվանումից ու պարզապես կկոչվի 4x4:
Նորույթի պաշտոնական մոդելի շնորհանդեսը կկայանա 2021թ., մինչդեռ սերիական արտադրությունը կսկսվի 2022թ.:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիմնական պատճառը, որ ընկերությունը չի շտապում նոր մոդելի թողարկման հարցում այն է, որ ներկայիս Niva-ն մեծ պահանջարկ է վայելում և Ռուսաստանում ամենաշատ վաճառվող մեքենաներից մեկն է:
Նշենք, որ Niva-ն արտադրվում է արդեն 41 տարի: