211652_close_icon
views-count2887 դիտում article-date 16:32 27-10-2018

Սպանություն կատարած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու. Նիկոլ Փաշինյան

Մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ պետք է աշխատեն պայմանական վաղաժամկետ ազատման, պատժաչափերը փոխելու և ներման մեխանիզմներ: «Համաներումը ոչ թե անհատական, այլև ընդհանրական մոտեցում է պահանջում: Այս առումով մենք կաշխատենք, որ ազատազրկվածների գործերը հատ-հատ նայվի և ամեն մեկին անհատական մոտեցում ցուցաբերվի: Ես մնում եմ իմ համոզմանը, որ մարդ սպանած որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չպետք է համաներման ենթարկվի»,-նշեց նա: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց նաև, որ ՀՀ-ում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: «Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-ասաց Փաշինյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է որոշվել «Սասնա ծռեր» խմբավորման գործով համաներումը կիրառել, Փաշինյանը պատասխանեց, որ այն անհրաժեշտ էր հանրային համերաշխությունը վերականգնելու համար: Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 31-ին:

Նմանատիպ նյութեր