76286 դիտում
09:31 17-10-2023
Սպանություն՝ Լոռու մարզի Աքորի գյուղում. պատճառը՝ մի կաթիլ մեղրի պատմությունն է. սպանություն կատարած 22-ամյա կասկածյալին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Յուրա Բաղդասարյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դ. Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում Արթուր Ս-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը, իբրև թե, խոչընդոտվել է, ինչից հետո Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.-ի և Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս-ի միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, և այդ ընթացքում դեպքի վայր է եկել Արթուր Ս.-ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ22-ամյա Դավիթ Ս.-ն, ով ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա, և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս-ի ձախ թիկնային հատվածին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ:
Ոստիկանները մի քանի հասցեներ են ստուգել՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրան հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև այդ ամենին ականատես եղած անձանց ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+