211652_close_icon
views-count31294 դիտում article-date 13:42 27-10-2018

Երևանի Բագրևանդ թաղամասում բախվել են ГАЗ բեռնատար ցիստեռնը և մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում բախվել են ГАЗ մակնիշի 23 ՍՕ 511 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Ջրվեժ» հյուրանոցային համալիրի պահակները, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչի համար էլ դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը տեղեկությունը փոխանցեց Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։ Նշված կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանելու օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր