211652_close_icon
views-count2474 դիտում article-date 23:08 26-10-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը քաղաքացիների ընդունելություն է կատարել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին մասնակցել են հոկտեմբեր ամսին սահմանված կարգով հերթագրված քաղաքացիները։ Նախարարի պաշտոնակատարը լսել է բարձրացված հարցերն ու առաջարկները, որոնք մասնավորապես վերաբերում էին խորհրդատվական համակարգի արդիականացմանը, անասնապահության ոլորտում բիզնես ծրագրի վարկավորման հարցում աջակցություն ցուցաբերելուն, գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը և այլն։ Գեղամ Գևորգյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է դրանց լուծումներ տալու և այդ ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները և տվել համապատասխան հանձնարարականներ։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի[/b]

Նմանատիպ նյութեր