3431 դիտում
19:52 23-10-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը աշխատանքային այց է կատարել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերություն
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։
Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:
Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
481 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
910 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
793 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը