211652_close_icon
views-count2731 դիտում article-date 20:47 26-10-2018

Վրաստանում կարող են խստացվել արտասահմանցիների աշխատանքի և կացության պայմանները

Վրաստանում, հնարավոր է, փոփոխվեն արտասահմանցիների կացության և աշխատանքի տեղավորման կանոնները, գրում է [url=https://jam-news.net/?p=128626&lang=ru]JamNews[/url]-ը: Խորհրդարանին արդեն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, որի համաձայն, կխստացվի ապօրինի ներգաղթի դեմ պայքարն, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և մշտական կացության կանոնները: Նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «Ազգային շարժումն» է: «Արտասահմանցիների և առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է ներառվեն Վրաստանի օրենսդրությունում: Գլխավոր փոփոխությունը. արտասահմանցիներին աշխատանք կառաջարկվի միայն այն դեպքում, երբ հստակ աշխատատեղի չի հավակնի Վրաստանի քաղաքացի: Կկազմվի նաև այն մասնագիտությունների ցանկը, որոնց տիրապետող արտասահմանցիներն աշխատելու իրավունք կունենան: «Ազգային շարժումը» կարծում է, որ երկրում, որի շրջաններում գրանցվում են գործազրկության ամենաբարձր ցուցանիշները, պետք է արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ կարգավորումներ լինեն, որպեսզի նրանք տեղի բնակչությանը չզրկեն աշխատատեղերից: «Երկիրը ոչ միայն որակավորում չունեցող աշխատուժի պակաս չի զգում, այլ նաև որակավորում ունեցող, այդ պատճառով էլ Վրաստանում արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու լիբերալ կանոններն արդարացված չեն», – ասված է օրինագծում:Օրինագծի համաձայն՝ խորհրդարանը պետք է հաստատի մասնագիտությունների ցանկը, որոնց պակաս կամ դրանց հանդեպ պետական հետաքրքրություն կա, որոնց պարագայում թույլատրվում է արտասահմանյան որակավորված կադրերի աշխատանքը: «Անթույլատրելի է աշխատանքային պայմանագիր առաջարկել արտասահմանցուն, եթե այդ աշխատանքին հավակնում է Վրաստանի քաղաքացին, որը համադրելի աշխատանքային որակավորում ունի», – ընդգծվում է օրինագծում: Դրան զուգահեռ, նախագծի համաձայն, խստացվում են մշտական կացության իրավունք և ներդրումային կացության իրավունք տրամադրելու կանոնները: Ընդ որում, առաջարկվում է լուծարել կարճաժամկետ կացության ինստիտուտը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մշտական կացության իրավունք ստանալու համար 6 տարվա բնակության ստաժը բավարար չի լինի: «Ավելանում է տարրական մակարդակում պետական լեզվի իմացությունը, նվազագույնը 200 հազար ԱՄՆ դոլար ներդրումները Վրաստանում և սեփականության ոլորտում», – ասված է օրինագծում: Ըստ գործող օրենսդրության՝ երկրում 300 հազար լարի ներդրում արած գործարարն անսահմանափակ ժամկետով կացության իրավունք է ստանում: Օրինագծի հեղինակներն անհրաժեշտ են համարում փոխել այդ դրույթը ևս. փոփոխությունների համաձայն՝ ներդրումային վիզան ոչ թե անսահմանափակ ժամկետով կացության իրավունք կտա, այլ միայն 5 տարվա ժամանակավոր կացության իրավունք: Դրա հետ մեկտեղ, օրինագծի համաձայն, պետք է փոխվեն նաև ներդրումային վիզայի տրամադրման կանոնները: Այն ստանալու համար 300 հազար լարիի ներդրում անելը բավարար չի լինի: Ներդրումային վիզա կստանա միայն այն ներդրողը, որը նվազագույնը 5 տարի ժամկետով 400 հազար դոլարի պետական պարտատոմսեր ձեռք կբերի և 100 հազար դոլարին համարժեք լարի կամ 300 հազար դոլարի ներդրում կկատարի (դա չպետք է բնակտարածք լինի) և միաժամանակ մշտական հիմքով Վրաստանի 8 քաղաքացու աշխատանքի կտեղավորի», – ասված է օրինագծի մեկնաբանության մեջ:

Նմանատիպ նյութեր