Գերմանիայում փախստականների կեցության համար պայմանները խստացվել են
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը խստացնում է այդ երկրում փախստականների մնալու, ապրելու կանոնները: Այսուհետև նրանք, ովքեր ցանկանում են քաղաքացիություն ստանալ, որոշմանը ժամանակավոր ճամբարներում ստիպված են սպասել մի քանի անգամ ավել: Բացի այդ, դրամական օգնության փոխարեն կտրամադրեն այն, ինչ առաջնային է ու կարևոր: Ժամանակավոր կեցության ժամկետը լրանալու դեպքում, փախստականներին կվտարեն երկրից առանց զգուշացնելու: