Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 27-ին
«ՎեոլիաՋուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]26.10.2018թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]