Դեմբելեն «Ինտերի» հետ չի խաղացել որպես պատիժ
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հետ խաղից առաջ կայացած հավաքից ուշացել է:
Թիմը հավաքվել է տեղի ժամանակով 19:00-ին՝ խաղից 2 ժամ առաջ, իսկ Դեմբելեն հավաքին ժամանել էր 25 րոպե ուշացումով:
Այդ իսկ պատճառով կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ֆրանսիացուն մմեկնարկային կազմում չի ընդգրկել:
Դեմբելեն ամբողջ խաղը մնացել է պահեստայինների նստարանին և նույնիսկ չէր մարզվել՝ հավանական փոխարինման դուրս գալու դեպքում:
Նշենք, որ Դեմբելեն առաջին անգամ չէ, որ ուշանում է հավաքներին և մարզումներին:


