Բոնուչին` որպես պատիժ, փակել է ամբողջ թիմի ընթրիքի հաշիվը
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտնել է, որ ռեստորանում փակել է ամբողջ թիմի հաշիվը:
Դա 29-ամյա ֆուտբոլիստի պատժամիջոցներից մեկն է եղել` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ հրապարակավ վիճաբանելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել «Պալերմոյի» հետ խաղում (4:1):
Վիճաբանությունից հետո Բոնուչին բաց թողեց Չեմպիոնների լիգայում «Պորտուի» հետ առաջին հանդիպումը (1:0)` խաղին հետևելով տրիբունայից: