211652_close_icon
views-count4274 դիտում article-date 18:19 03-11-2018

ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել: [url=https://armenpress.am/arm/news/953269.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում այս մասին ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է Տոնոյանը: Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանել է, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի դեկտեմբերի 9-ին։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18-ը, ընտրարշավը՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը։

Նմանատիպ նյութեր