2535 դիտում
11:52 26-10-2018
ՔԿ-ն մերժել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու միջնորդությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: «[url=https://armenpress.am/arm/news/952312.html]Արմենպրես[/url]»-ին այս մասին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:
Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:
Նմանատիպ նյութեր
6109 դիտում
09:15 12-09-2018
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսումը
Այս բաժնից
832 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
439 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
592 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ