5234 դիտում
20:42 25-10-2018
ՀՀ ոստիկանության տեղեկությունների հիման վրա 3 հոգի ձերբակալվել են․ հայտնաբերվել է 750 գրամ կոկաին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ։
Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող քրեական հետախույզների տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին նրանք մեկնելու էին Վարշավա, որտեղից էլ՝ Իսպանիա։ Տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվեց Լեհաստանի իրավապահներին։
Ակտիվ փոխհամագործակցությունն արդյունավետ էր։ Օրեր անց Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձավ Վարշավա, բայց Երևան չհասավ։ Լեհ իրավապահները հենց օդանավակայանում զննեցին նրանց և ուղեբեռերը։ Հայտնաբերվեց 750 գրամ կոկաին՝ չորս փաթեթով։ Նրանք ձեբակալվեցին։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվեց Հայաստանի իրավապահներին։
Մեր երկրում շարունակվեցին-օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները։ Պարզվեց, որ նրանցից թմրամիջոց է ձեռք բերում Կարեն Ջանոյանը։ Նա հայտնաբերվեց Երևանում և հանցավոր խմբից թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին բոլորի բնակարաններն ու օժանդակ շինությունները։ Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվեցին դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։
Հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Շարունակվում են նաև Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնման աշխատանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
15:55 15-10-2021
Հայտնաբերվել են 338․5 գրամ «մեթամֆետամին» և 10․6 գրամ «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ
2158 դիտում
23:10 04-10-2023
1216 գրամ կոկաին Հայաստան տեղափոխելու գործով կին է կալանավորվել. ով է նա․ armlur.am
Այս բաժնից
388 դիտում
19:41 09-05-2024
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ
412 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
580 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ