211652_close_icon

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. տեսանյութ

views-count1726 դիտում article-date 10:28 13-05-2025
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, քաջարանցի տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին մարզային վարչություն: Թմրանյութը մարիխուանա էր, առանձնապես խոշոր չափերի` 1373 գրամ:

Տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Օդաճնշիչ ատրճանակից և տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաև 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Ըստ տանտիրոջ՝ այդ ամենն իրենն է:

59-ամյա և 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր