Չեխիայի ամենահարուստ մարդը կարող է գնել «Չելսին»
«Չելսիի» նոր սեփականատեր կարող է դառնալ չեխ գործարար Պետր Կելները:
Գործարարը մտադիր է ֆուտբոլի բիզնես մտնել և դիտարկում է լոնդոնյան ակումբը ձեռք բերելու հնարավորությունը: «Չելսին» գնելու շուրջ բանակցություններ առաջին փուլը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին:
Կելները մտերիմ հարաբերություններ ունի Աբրամովիչի հետ: Մասնավորապես, նա «Սթեմֆորդ Բրիջում» VIP-օթյակ է գնել ռուսաստանցի միլիարդատերի օթյակի հարևանությամբ:
Կելները Չեխիայի ամենահարուստ մարդն է, նրա կարողությունը գնահատվում է 15,5 մլրդ դոլար: Նշվում է, որ Աբրամովիչը պատրաստ է «Չելսին» վաճառել 3 մլրդ ֆունտով: