Աբրամովիչը հրաժարվել է «Չելսին» վաճառել Բրիտանիայի ամենահարուստ մարդուն
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է վաճառել ակումբը: Աշխարհի խոշորագույն նավթաքիմիական Ineos ընկերության հիմնադիր, բրիտանացի Ջիմ Ռետկլիֆը փորձել է «Չելսին» գնել Աբրամովիչից, սակայն վերջինս մերժել է:
Ռետկլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է, Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 21 մլրդ ֆունտ, մինչդեռ Աբրամովիչինը՝ 9,3 մլրդ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչը ետ է վերցրել Մեծ Բրիտանիայում ներդրումային վիզայի հայտը, երբ իսրայելական քաղաքացիություն է ստացել, ինչը նրան թույլ է տալիս Միացյալ Թագավորության տարածքու մինչև կես տարի մնալ:
Ռուսաստանցի գործարարը որոշել է նաև սառեցնել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները: