211652_close_icon
views-count4367 դիտում article-date 16:26 24-10-2018

Նիկոլը վտանգավոր է դառնում. Մենուա Հարությունյան

Խոսելով Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին` Նիկոլը փոխանակ գոնե ձևական գլուխ գովա, որ իր իշխանության ժամանակ ընտրություններն այն աստիճան արդար են, որ իր կուսակցության թեկնածուն պարտվել է, հայտարարում է` հին համակարգը կարողացել է կոնսոլիդացնել իր ուժերը, ապահովելով իր թեկնածուի հաղթանակը , սրանով իսկ մեսիջ տալով վարչական ռեսուրսին հնարավոր բոլոր միջոցներով այլևս թույլ չտալ, որ առաջիկայում տեղի ունենալիք որևէ ընտրության ժամանակ ՔՊ-ն պարտվի, ինչը նշանակում է, որ արդար ընտրությունների, քաղաքական ուժերի միջև ազնիվ մրցակցության հնարավորություն ստեղծելու Նիկոլի հայտարարությունները ևս կեղծ են… Մյուս կողմից հայտարարելով, որ մեր տնտեսական աճի մասին նախկինում եղած բոլոր պնդումները եղել են ֆեյք, քաղաքական դաշտը և իշխանությունը սեփականաշնորհելու գնացող Նիկոլն իր ապագա տնտեսական ձախողումները փորձ է անում այսօրվանից արդեն բարդել նախորդ իշխանություւների վրա , որպեսզի տարիներ շարունակ ավելի վատ ապրելու և քաղաքացիների կյանքի որակը գցելու քաղաքական պատասխանատվություն չկրի և ապագայում նույնիսկ աննշան ձեռքբերումները ներկայացնի մեծագույն հաջողություններ, ասել է, թե Նիկոլը լավ հասկանալով, որ չի կարողանալու մարդկանց բարեկեցությունը բարձրացնել, հակառակը` հնարավոր է է՛լ ավելի վատացնել մարդկանց կյանքը` նոր ստի փուչիկ է փչում հնարավորինս երկար մեր ժողովրդին էյֆորիայի մեջ պահելու, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Հայաստանի սթափ մտածող քաղաքական ուժերն ու քաղաքացինեը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունը տալով Նիկոլին մի կողմից ունենալու ենք օր օրի թուլացող տնտեսություն և ավելի վատ ապրող քաղաքացիներ, մյուս կողմից` հորինվող հեքիաթներ , թե 30 տարում քանդվածը 1, 2 կամ 30 տարում չես կարող վերականգնել և այս ամենը հանուն նրա , որ Նիկոլը շատ է ուզում իշխանություն ունենալ : Մենք մեր երեխաների բարեկեցիկ ապագան, մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը դնում ենք կոնկրետ վտանգի տակ հանուն Նիկոլի ամբիցիաների բավարարման և գալիք սերունդները սա մեզ չեն ներելու: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Կարեն Կարապետյանի հանրապետական կառավարությունն ավելի քան 10 տոկոսանոց իրական տնտեսական աճով, կայացած և զարգացող բազմաթիվ բիզնես պրոեկտներով, ազատական շուկայական հարաբերություններով տնտեսություն է ժառանգել Փաշինյանի կառավարությանը և Նիկոլը պետք է հստակ գիտակցի, որ ինչ-որ պահից Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այլևս չի հավատալու իր հորինած հեքիաթներին, հետևաբար, որպես հայ մարդ մի կողմ թողնելով իր ամբիցիաներն ու ամեն գնով իշխանությունը պահելու հակապետական մտածողությունը` Նիկոլը պարտավոր է գոնե ինքն իր համար պատասխանելու հետևյալ հարցին, եթե Հայաստանը թանկ է իր համար և եթե ինքը չունի այդ չափ պոտենցիալ շարունակելու Հայաստանի զարգացումը, ապա հենց այս պահին կամ պետք է հրաժարվի իշխանությունից, կամ գիտակցի, որ չի կարողանալու իր ձախողումները բարդել իր նախորդների վրա և պատասխան է տալու ողջ հայ ժողովրդի առջև մեր պետությունը թուլացնելու և սննկացնելու համար: Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք… [url=https://web.facebook.com/menua1/posts/1867454969990236]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր