Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աննախադեպ չափի կաշառքի գործի մասին, որով գործող անձը պատգամավոր է
Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: AԱյս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ի ԱԺ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
«Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝ մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում այլ երկրից: Որ օրը եղավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Հավելեց, որ ինչ-ինչ պատճառներով այդ թուղթը չեն ստանում, գործընթացը ձգձգվում է:
«Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, չգիտեմ, գուցե, այդ երկրի հետ որոշ կապեր կան, անընդհատ ձգում են: Լավ, կարող են մի շաբաթ էլ, մի ամիս էլ ձգեն, բայց տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է, ու դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: