Սաբոտաժին միացան նաև Ծառուկյան և Դաշնակցություն խմբակցությունների մի քանի պատգամավորներ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը: Հանրապետականների կազմակերպած սաբոտաժին միացան նաև Ծառուկյան և Դաշնակցություն խմբակցությունների մի քանի պատգամավորներ:
«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում վարում է սաբոտաժի քաղաքականություն, և դա վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ երևաց: Նրանք հույս ունեն, որ ԱԺ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: Ըստ էության, եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, ապա դա որևէ բան չի փոխելու, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, վերադարձ անցյալին չկա ու չի լինելու»,- քվեարկությունից հետո ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քվեարկությունը իրերի իրական դրությունն է ցույց տալիս, ԱԺ-ն տապալեց ԸՕ փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է։
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել արտահերթ ընտրությունների և հեղափոխությունը հասցնել իր ավարտին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]