«Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագրին միացան նաև Մասիս, Գավառ և Իջևան քաղաքները
Հայկական ևս 3 քաղաք միացավ «Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի դաշնագիր» նախաձեռնությանը: Այս տարվա հունիսին Մասիս, Գավառ և Իջևան քաղաքները՝ շուրջ 60000 ընդհանուր բնակչությամբ, դարձան այս նախաձեռնության ստորագրող կողմ: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.euneighbours.eu/en/east/stay-informed/news/three-more-armenian-cities-join-covenant-mayors-initiative-climate-and]euneighbours[/url]-ը:
Դաշնագրի ստորագրմամբ նշված քաղաքները կամովին ստանձնեցին հավակնոտ հանձնառություն մինչև 2030 թվականը նվազագույնը 30%-ով կրճատել ածխաթթու գազի արտանետումները մթնլորոտ, բարձրացնել էներգաարդյունավետությունը և բարելավել իրենց բնակավայրերում մարդկանց կյանքի որակը:
Նշված երեք քաղաքի՝ նախաձեռնությանը միանալուց հետո, հայկական կողմից դաշնագրին միացած քաղաքների թիվը հասավ 18-ի՝ ընդհանուր առմամբ 1.5 միլիոն քաղաքացիների բնակչությամբ:
«Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագիրը Եվրոպական Միության նախաձեռնություն է, որը ներառում է տեղական և տարածաշրջանային իշխանություններին, որոնք կամովին ստանձնել են հանձնառություն իրականացնել ԵՄ կլիմայական և էներգետիկ նպատակներն իրենց տարածքներում: Քաղաքապետերի Դաշնագիրը դարձավ քաղաքային կլիմայի և էներգետիկայի ոլորտում աշխարհի առավել հավակնոտ նախաձեռնությունը՝ համախմբելով ավելի քան 7500 ստորագրող կողմի և ներկայացնելով շուրջ 220 միլիոն քաղաքացու: