Կատարվում են մոբիլիզացիոն աշխատանքներ Բագրատաշենի կամրջի նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ինժեներական խումբն այցելել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետ, որտեղ նախատեսված է կառուցել Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամուրջ։
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ։ Վերջիններս մոբիլիզացիոն աշխատանքներ են կատարում նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար։
Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
[b]
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]