211652_close_icon
views-count22443 դիտում article-date 16:54 20-10-2018

Հայկական դուդուկի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Նա կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: «Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի արվեստի գործչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը: Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը: [img]http://st0.shamshyan.com/editor/0317704001540037105110105.jpg[/img] Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ: [img]http://st0.shamshyan.com/editor/0694438001540037117705885.jpg[/img] Հիշեցնենք, որ պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմություն է գրել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր