211652_close_icon
views-count11616 դիտում article-date 17:36 19-10-2018

Սուպեր սրտաբանը. քաղաքացին՝ իր կյանքը փրկած բժշկի մասին. lragir.am

Քաղաքացի Հովհաննես Աբրահամյանը պատմում է իր կյանքին սպառնացող վիճակի և բժիշկների մասին, ովքեր փրկել են իր կյանքը: Նրան անհրաժեշտ է անհապաղ սրտի տրանսպլանտացիա արտասահմանում, քանի որ նմանատիպ օպերացիաներ Հայաստանում, ցավոք չի կատարվում: Ներկայացնում ենք պատմությունը, որը գրել է Հ. Աբրահամյանը Այն ինչ կատարվեց երեկ գիշեր, չեմ մոռանա երբեք: Օգոստոսի երեսունն էր, լույս երեսունմեկի գիշերը: Ականատես են եղել իմ հարազատները, որոնք ներկա են եղել մինչև լույս կատարվածին: Օգոստոսի քսաներեքից պառկած եմ Երևանի Զեյթուն թաղամասի Լ. Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժնի արհեստավարժ բժիշկների մշտական հսկողության տակ: Նշեմ, որ քսաներկու տարի է, սրտային հիվանդ եմ, պառկել եմ Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցներում: Այդ գիշեր ինձ հետ չարաբաստիկ դեպք տեղի ունեցավ: Անսպասելիորեն առողջությունս կտրուկ վատացավ, կորցրեցի գիտակցությունս ու էլ ոչինչ չեմ հիշում, մինչև որ առվոտյան բացել եմ աչքերս: Բոլոր իմ կողմից եկած հարազատները ուղղակի զարմացած էին մնացել այդ օրվա հերթապահություն իրականացնող բժշկական ողջ անձնակազմի հոգատարության, օպերատիվության, արագության և արհեստավարժության վրա` իրականացնելով մասնագիտական հմտություններ` իմ կյանքը փրկելու համար: Մանրամասներն ՝ [url=https://www.lragir.am/2018/09/01/375462/?fbclid=IwAR1sIh9BFl2jJRa-ihu6qQd6h8ykypxwHgPkvWMPySb2-22myXOSZAxKS7o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր