Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները
ՄարդուիրավունքներիպաշտպանԱրմանԹաթոյաննայսօրընդունելէԿարմիրխաչիմիջազգայինկոմիտեիհայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավարՔլերՄեյթրոին և նույն կազմակերպության ՊաշտպանականբաժնիհամակարգողԶուրաբԲուրդուլիին:
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ ՔլերՄեյթրոինկարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։
Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։