5802 դիտում
17:22 18-10-2018
Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին
Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են:
Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին:
«Բոլորի ցավն էլ տանեմ, ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/18/Gagik-tsarukyan/2822472]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
2762 դիտում
16:59 31-10-2016
Առողջ աշխատատեղ` բոլորի համար. տեղի է ունեցել «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» սեմինար
26483 դիտում
15:40 31-07-2016
«Լեռնային Հայաստան» առողջարանի դռները բաց և հյուրընկալ են բոլորի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը