«Լեռնային Հայաստան» առողջարանի դռները բաց և հյուրընկալ են բոլորի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդյունավետ բուժում, լիակատար հանգիստ ու բովանդակալից ժամանց. հակիրճ այսպես կարելի է բնութագրել ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանի գործունեության ուղղությունները:
Հայաստանի ամենաառողջարար բարձունքներից մեկում տեղակայված այս հանգստավայրը արդի առողջարանային բուժսարքավորումներով և համապաստասխան մասնագետներով հագեցած ամբողջական կոմպլեքս համալիր է: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման բնական մեթոդների համատեղումը «Լեռնային Հայաստան» առողջարանում հանգստացողների համար ապահովում է բուժման բարձր արդյունավետություն:
Ընդ որում` առողջարանի դռները բաց և հյուրընկալ են ոչ միայն զինծառայողների, ազատամարտիկների ու նրանց հարազատների, այլև հայաստանի ու արտերկրի բոլոր քաղաքացիների համար: