9182 դիտում
15:19 18-10-2018
Պարզապես չի հասցնում. Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառը
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը [url=https://ria.ru/interview/20181018/1530902085.html]ria.ru [/url]գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտում գործելու մտադրության մասին:
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը:
Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում:
«Ես անկուսակցական եմ եղել, իսկ դա նշանակում է, որ պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբևէ եղել է: Նաև ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»,- նշել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաև ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»:
Նմանատիպ նյութեր
4852 դիտում
14:30 27-06-2020
Ֆեյքերի պապաները պարզապես չեն հասցնում, իրենց խոսքով, բալանս պահել․ Նաիրա Զոհրաբյան
2066 դիտում
09:06 28-06-2016
Հռոմի Պապի այցին Արամ Ա կաթողիկոսի չմասնակցելու պատճառը հայտնի չի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական
517 դիտում
21:09 06-05-2024
Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
562 դիտում
20:57 06-05-2024
Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները