3890 դիտում
16:47 17-10-2018
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են
Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները:
Հայաստանի հավաքականները համատեղ մարզվել են Ծաղկաձորում և Աբովյանում: 20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը թիմում ընդգրկել է գյումրեցիներ Համլետ Մնացականյանին /56կգ/, Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին /երկուսն էլ ` 77 կգ/ Սամվել Բաբակյանին /94կգ/, գերծանրքաշային Վարազդատ Լալայանին, քասախցի Արմեն Գրիգորյանին /69կգ/, սամաղարցի Կարեն Ավագյանին /94կգ/ և էջմիածինցի գերծանրքաշային Արսեն Մարտիրոսյանին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց,որ մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը /77կգ /, Հակոբ Մկրտչյանը /94 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը /85կգ/ և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը :
Թիմերը Երևանից մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 20-ի լուսադեմին:
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
15:10 16-05-2022
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը՝ Եվրոպայի առաջնության համար
4887 դիտում
13:58 15-03-2017
Հայտնի են Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրամարտի հավաքականների կազմերը
1936 դիտում
12:58 21-01-2024
Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2923 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն