Յուվեցի Կարոյի և Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված:
Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե՛ Յուվեցի Կարոյի, և թե՛ Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքը դուրս գա, նոր հետո, ինչպես աղբյուրն է նշում. «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]